Շուռնուխում և Որոտանում բնակարանները կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ. փոխվարչապետ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ ունեցանք Որոտան և Շուռնուխ համայնքներում, գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

“Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք` բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ, բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն, բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը”, — գրել է նա։