Վերականգնվել են Լեհաստանով Կիեւ ԱՄՆ ռազմական օգնության մատակարարումները

Վերսկսվել են ամերիկյան ռազմական օգնության մատակարարումները Ուկրաինա լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող Ժեշուվ-Յասենկի օդանավակայանի լոգիստիկ հանգույցի միջոցով։ Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Պավել Զալեւսկին։

«Վերսկսվել է Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարումը լեհական Յասենկիի լոգիստիկ հանգույցից»,- գրել է նա X-ում:

Իր հերթին, Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին Վարշավայում ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպումից հետո հաստատել է Կիեւ ամերիկյան զենքի մատակարարումների վերականգնումը լրիվ ծավալով։