30-օրյա հրադադարի պահպանման մոնիտորինգը պետք է ունենա «միջազգային բաղադրիչ». Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար
РБК-Украина-ին տված հարցազրույցում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ եթե 30-օրյա զինադադար կնքվի, «պետք է գործուն մեխանիզմ լինի օբյեկտիվ վերահսկողության համար» դրա պահպանման վրա։
«Դա, իհարկե, պետք է ունենա նաև միջազգային բաղադրիչ»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով, «սովորաբար հրադադարի մոնիտորինգի նման մեխանիզմները գործում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ այլ միջազգային կառույցների հովանու ներքո»:
Անդրեյ Սիբիգան նաև հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան արդեն «հստակ հասկանում է այն երկրների ցանկը, որոնք պատրաստ են իրենց զորքերը տեղակայել որպես անվտանգության երաշխիքների ապագա համակարգի կարևոր արդյունավետ տարրեր»։
«Մենք արդեն մանրամասների քննարկման փուլում ենք։ Մանրամասները՝ աշխարհագրություն, թվեր, մանդատ»,- ասաց նա։
