Սեյրան Օհանյան. Թեկուզ ինչ-որ կազմով՝ ԱՀ ՊԲ-ն պետք է մնա — Tert.am

Ես կարծում  եմ, որ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությունը, որը պետք է գա իշխանության, պետք է համապատասխան որոշում ընդունի՝ այսօրվա իրավիճակից ելնելով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կարգավիճակին։

«Մենք կանխարգելման իրավիճակից արձագանքման կամ, նաև, սպառնալիքների դիմագրավման իրավիճակում ենք գտնվում, պետք է համապատասխան հետևություններ անել և տեսնել, թե մենք ինչպես ենք ապահովում ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը։ Չէ՞ որ ՀՀ-ն Սահմանադրությամբ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, և պետք է այս իրավիճակում որոշում ընդունվի, թե ինչպիսին պետք է լինի Պաշպանության բանակը։ Կարծում եմ, որ, թեկուզ ինչ-որ կազմով, այն պետք է մնա, բայց, թե ինչպիսին պետք է լինի, դրա մասին կարող է ասել այսօրվա ղեկավարությունը։ Ես այսօր հստակ չեմ կարող ասել,  որովհետև իրենց հետ կապ չունեմ»,-ասաց Օհանյանը։

Հարցին՝ արդյո՞ք որոշումները չեն ուշանում, օրինակ, ԱՀ ՊԲ-ի վերաբերյալ, ինչ է պետք անել այս փուլում, Օհանյանն արձագանքեց․ «44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո անհաջողությունները շարունակական են մեզ մոտ, որովհետև և՛ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, և՛ հունվարիր 11-ին ստորագրած փաստաթուղթը, և՛, այնուհետև, ՀՀ ղեկավարության գործողությունները երկրի ներսում, երկրի սահմաններում և Արցախում խոսում են այն մասին, որ իրավիճակը բավականին լարված է»,-ասաց Օհանյանը։

Ավելին կարդացեք Tert.am կայքում