Թրամփը գաղտնի տեղեկատվության հասանելիությունից զրկել է Քամալա Հարիսին եւ Հիլարի Քլինթոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ զրկել է նախկին փոխնախագահ Քամալա Հարիսին եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ մի շարք այլ անձանց գաղտնի տեղեկատվության հասանելիության իրավունքից, հայտնել է Reuters-ը։

Հանրապետական ​​նախագահը, որը նաեւ հետ էր կանչել նախկին նախագահ Ջո Բայդենի անվտանգության թույլտվությունը, հաղթել է Քլինթոնին 2016թ. նախագահական ընտրություններում, իսկ Հարիսին՝ անցյալ տարվա ընտրություններում