Գազայի հատվածում երկու շաբաթվա սննդամթերք է մնացել. ՄԱԿ
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) հինգշաբթի նախազգուշացրել է, որ Գազայի հատվածում մնացել է ընդամենը երկու շաբաթվա պարեն, որտեղ «հարյուր հազարավոր մարդկանց» սպանում է դաժան սովի և թերսնման վտանգը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Գազայում մնացել է մոտավորապես 5700 տոննա պարենամթերք, ինչը բավարար է ՊՀԾ-ի գործողությունները առավելագույնը երկու շաբաթ շարունակելու համար», — ասված է գործակալության հայտարարության մեջ:
WFP-ն նշել է, որ իրենք և պարենային անվտանգության այլ կազմակերպությունները ավելի քան երեք շաբաթ «չեն կարողանում նոր պարենամթերք մատակարարել Գազա:
«Գազայում հարյուր հազարավոր մարդիկ կրկին կանգնած են դաժան սովի և թերսնման վտանգի առաջ, քանի որ անկլավում մարդասիրական սննդի պաշարները սպառվում են, իսկ սահմանները դեռևս փակ են օգնության համար»,-ասված է հայտարարության մեջ:
«Միևնույն ժամանակ, Գազայում սրվող մարտերը լրջորեն խաթարում են պարենային օգնության գործողությունները և ամեն օր վտանգում են հումանիտար աշխատողների կյանքը», -հավելկել են WFP-ում:
Գործակալությունը հայտնել է, որ անվտանգության իրավիճակի վատթարացման և մարդկանց արագ տեղաշարժի պատճառով «հնարավորինս շատ և հնարավորինս արագ սնունդ կբաժանի»։
Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները պաղեստինյան տարածքում ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ խախտելով շաբաթների հարաբերական անդորրը, որը ձեռք էր բերվել փխրուն հրադադարի միջոցով:
ՄԱԿ-ը չորեքշաբթի հայտարարեց, որ Իսրայելի վերսկսված գործողություններն ընդամենը յոթ օրվա ընթացքում տեղահանել են 142 հազար մարդու և նախազգուշացրել է մատակարարումների կրճատման մասին, երբ Իսրայելը վերսկսել է արգելափակել մարդասիրական օգնությունը Գազա:
