ԱՄՆ-ը խորհրդակցություններ կանցկացնի Թուրքիայի հետ՝ հրադադարի ռեժիմի մոնիտորինգի շուրջ. Զելենսկի

ԱՄՆ-ը խորհրդակցություններ կանցկացնի Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և որոշ եվրոպական երկրների հետ՝ կրակի մասնակի դադարեցման մոնիտորինգի շուրջ։

Դրա մասին ուրբաթ անցկացված ճեպազրույցում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է «Европейская правда»-ն։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը հայտարարել է որոշ պետությունների հետ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու ծրագրերի մասին։

Մեզ հայտնի է դարձել, որ ամերիկյան կողմը խորհրդակցություններ է անցկացնելու… և՛ Սաուդյան Արաբիայի, և՛ Թուրքիայի, ինչպես նաև որոշ եվրոպական երկրների հետ՝ մոնիտորինգ իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ։

Ես չգիտեմ բոլոր խոսակցությունների արդյունքները, քանի դեռ մեր ամերիկացի գործընկերները մեզ դեռ չեն ասել դրա մասին, բայց նրանք բարձրաձայնել են, և մենք նրանց տեղեկացրել ենք, որ առանց մոնիտորինգի  (մասնակի հրադադարն) արդյունավետ չի լինի»,-շեշտել է Զելենսկին։