Ազատության հրապարակում վրան տեղադրվեց արցախցիների իրավունքների պաշտպանության համար
Ապահովել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ կյանքը:
Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը, զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու մոտեցումից։
Խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որևէ քայլից։
Զբաղվել գերիների վերադարձի խնդրով։
Զբաղվել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության խնդիրներով ։
Հայաստանում արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովել Արցախի ժողովրդի համար` ներառյալ բնակվարձի աջակցության ծրագրի շարունակություն
Ապահովել զբաղվածության արդյունավետ ծրագրերի իրականացում։
Հրաժարվել ՀՀ քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից։
Վերանայել արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների վերաբերյալ ՀՀ կառավարության հակասահմանադրական որոշումը:
Զերծ մնալ հայ ժողովրդի ներսում և հատկապես արցախցիների հանդեպ նաև իշխանական շրջանակներից վարվող ատելության քարոզից։
