ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներ․ ովքեր են անցել Գյումրիում ու Փարաքարում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի և Փարաքարի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Անցողիկ շեմը կուսակցությունների համար 4% է, դաշինքների համար՝ 6%:

Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական արդյունքները

Ընտրողների ցուցակում ընդգրկված անձանց թիվը — 109 458
Քվեարկության մասնակիցների թիվը — 46 680
Ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք: Նախնական արդյունքներով ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, թեկնածուն` Սարիկ Մինասյան– 16 938

Հայաստանի կոմունիստական կուսակցություն, թեկնածուն` Վարդան Ղուկասյան– 9 537

«Ապրելու երկիր» կուսակցություն, թեկնածուն` Կարեն Մալխասյան– 1 658

«Մայր Հայաստան» դաշինք (ներառում է «Ինտելեկտուալ Հայաստան» և «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները), թեկնածուն` Կարեն Սիմոնյան– 2 844

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, թեկնածուն` Արտյոմ Թումանյան– 642

«Եվրալյանս» դաշինք (միավորում է «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը և «Ժողովրդավարության պաշտպանների դաշինքը հանուն Հանրապետության»), թեկնածուն` Լևոն Բարսեղյան– 2 071

«Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցություն, թեկնածուն` Արտյոմ Ղարագյոզյան– 1 387

«Մեր քաղաքը» դաշինք («Հայրենիք», ՀՀԿ) թեկնածուն` Մարտուն Գրիգորյան– 7 296

«Իմ հզոր համայնք» կուսակցություն, թեկնածուն` Ռուբեն Մխիթարյան– 3 659

Գյումրու ավագանու տեղերի նախնական բաշխումը - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2025

Փարաքարի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

20967 ընտրողից մասնակցել է 11528-ը։ Անվավեր է ճանչվել 23 քվեաթերթիկ։
Ընտրություններին մասնակցել է 3 կուսակցություն և 1 դաշինք: Նախնական արդյունքներով ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, թեկնածուն` Լյուդվիգ Գյուլնազարյան– 3669

«Միասնություն» դաշինք (ներառում է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները), թեկնածուն` Վոլոդյա Գրիգորյան– 6508

«Ազգային առաջընթաց» կուսակցություն, թեկնածուն` Դավիթ Մինասյան– 900

«Կայունություն» կուսակցություն, թեկնածուն` Գոռ Սարիբեկյան– 426

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի են ունեցել ավագանու համամասնական ընտրություններ: Մասնակցությունը կազմել է 44.61% (58 978 ընտրող)։ Երկու համայնքներում, ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունք է ունեցել 132 203 ընտրող (Գյումրիում ՝ 111 236, Փարաքարում ՝ 20 967):