Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը

Հայաստանը հանցավորության մակարդակով աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում 8-րդ հորիզոնականում է։

Ըստ 2025 թվականի կյանքի որակի աշխարհի ամենամեծ Numbeo-ի տվյալների բազայի՝ Վրաստանը զբաղեցնում է 21-րդ, Ադրբեջանը՝ 33-րդ, Թուրքիան՝ 57-րդ, Իրանը ՝ 93-րդ, Ռուսաստանը՝ 51-րդ հորիզոնականը։

Անդորրան ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ երկիրը, իսկ Վենեսուելան՝ ամենավտանգավորը։