Ձգձգելով խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ Ալիեւը մեղադրում է Հայաստանին

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը ամենատարբեր պատրվակներով եւ առանց դրանց հետաձգելով խաղաղության պայմանագրի ստորագրումը, չի մոռանում մեղադրել Հայաստանին։

Այսպես, կշտամբանքների հաջորդ խմբաքանակը հանգում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջին։

«Ինչպես կզարգանա հետպատերազմյան իրավիճակը՝ հիմնականում կախված է Հայաստանից, մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել անջատողականությանը եւ վերահսկել մեր սահմանները։ Եվ մեզ համար այդ հարցը փակված է։ Բայց դա չի նշանակում, թե մենք պարզապես անտեսելու ենք պոտենցիալ սպառնալիքներն ու պոտենցիալ վտանգները»,- ասել է Ալիեւը «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով համաժողովում՝ ընդգծելով. «մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակահարված տալու»։