Միացյալ Նահանգներն անհապաղ բարձրացնում է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը մինչև 125%. Թրամփ

Ելնելով համաշխարհային շուկաների նկատմամբ Չինաստանի ցուցաբերած հարգանքի բացակայությունից՝ ես բարձրացնում եմ Չինաստանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գանձվող մաքսատուրքերը մինչև 125%, որն անհապաղ ուժի մեջ կմտնի: Դրա մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հուսով եմ՝ մոտ ապագայում Չինաստանը կհասկանա, որ Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ կողոպտելու օրերն այլևս անընդունելի են»,-նշել է նա։