Սպիտակ տունն ամփոփել է Իրանի հետ բանակցությունների առաջին փուլը. Թրամփն ուղերձ է հղել Թեհրանին

Սպիտակ տունը Թրամփի գլխավոր խորհրդականի և Իրանի արտգործնախարարի միջև այսօրվա միջուկային բանակցությունները որակում է որպես ճիշտ ուղղությամբ քայլ և կրկնում է հաջորդ շաբաթ հետագա բանակցությունների ծրագրերը: Դրա մասին հայտնում է CNN-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքում հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի «ուղղակի շփումները» «շատ դրական և կառուցողական» են եղել, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Ուիթքոֆն «Արաղչիին հայտարարել է, որ հրահանգներ ունի նախագահ Թրամփից՝ հնարավորության դեպքում լուծել մեր երկու երկրների միջև առկա տարաձայնությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով»,-ասված է հայտարարության մեջ:

Սպիտակ տունը հավելել է, որ երկու կողմերը նախատեսում են կրկին հանդիպել հաջորդ շաբաթ օրը։