Թրամփի ներկայացուցիչը գոհ է Իրանի հետ բանակցություններից
Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պատմել է Իրանի հետ իր այսօրվա բանակցությունների մասին։
«Մենք շատ դրական և կառուցողական խոսակցություն ունեցանք»,- նշել է նա։
Ուիթքոֆն ասել է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին:
Այսօր նա Օմանից վերադառնում է Միացյալ Նահանգներ։
