Վոլոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձավ Փարաքար համայնքի ղեկավար. ՔՊ-ի բոյկոտը ազդեցություն չունեցավ

Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ավագանու նիստը տեղի է ունեցել մշակույթի տանը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու արտահերթ ընտրություններում ՔՊ-ն պարտվել է եւ 57 տոկոս ձայնով հաղթել էր  «Միասնություն» կուսակցությունների դաշինք, որի քաղաքապետի թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է։

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7 մանդատ, «Միասնություն» դաշինքը՝ 12, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 2 մանդատ։

ՔՊ-ն այսօրվա նիստին չէր ներկայացել ու բոյկոտել էր ինչպես Գյումրիի ավագանու նիստը։

Վոլոդյա Գրիգորյանն այսօր օրենքի ուժով դարձավ Փարաքար տամայնքի ղեկավար, որը լիազորությունները կստանձնի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին: Երդման արարողության կազմակերպումը վերապահվեց աշխատակազմին։