Ստամբուլում 4,3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժի օջախը գտնվել է Մարմարա ծովում։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Այսօր Ստամբուլում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
Երեկոյան քաղաքի արևմուտքում մի քանի ցնցումներ են զգացվել։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է Մարմարա ծովում՝ 7 կմ խորության վրա, Բյույուքչեքմեջե շրջանի դիմաց:
Հիշեցնենք` ապրիլի 23-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի է ունեցել Մարմարա ծովում՝ Ստամբուլի ափերի մոտ։ Վերջին տվյալներով` ավելի քան 150 մարդ է տուժել։