Ուղիղ 8 տարի առաջ Չեխիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ՖԲ էջում գրում է․

«Ուղիղ 8 տարի առաջ Չեխիայի խորհրդարանը 104 «կողմ» ձայնով ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Բանաձևի ընդունումը մեր 4 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Շնորհակալ եմ իմ չեխ եղբայրներ Ռոբին Բոնհիշին ու Յան Բարտոշեկին մեր պայքարը հաջող ավարտին հասցնելու համար:

Մեծ է այս գործում դեսպան Տիգրան Սեյրանյանի և Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի բոլոր անդամների դերակատարումը:

Հ.Գ.

Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման,ինչպես նաև ըննդեմ թուրքական ժխտողականության իմ բաժին պայքարի մասին դեռ մանրամասն կհասցնեմ անդրադառնալ…

Պատմաբանին հատուկ բոլոր փաստերը խնամքով պահվում են,գրի են առնված և սպասում են տարիներ հետո հրապարակման,որպեսզի դառնան մեր հասարակության սեփականությունը:»