«Իրանի հետ գործարք կկնքվի»․ Թրամփը նոր հայտարարություն է արել

ԱՄՆ առաջնորդը հավաստիացրել է, որ Վաշինգտոնում ուժային սցենարի փոխարեն հարցի դիվանագիտական լուծում են ուզում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք կկնքվի:
«Կարծում եմ, որ գործարքը կկնքվի։ Դա տեղի կունենա: Համոզված եմ, որ դա տեղի կունենա: Մենք ինչ-որ բան կունենանք և ստիպված չենք լինի ամեն տեղ ռումբեր նետել», — ասել է նա լրագրողների հետ զրույցում
Հիշեցնենք, որ Օմանում ապրիլի 26-ին տեղի է ունեցել միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական բանակցությունների երրորդ փուլը: Հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 3-ին:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: