«Nissan» ավտոկոնցեռնը կկրճատի ևս 10 000 աշխատակցի

2024 ֆինանսական տարում ընկերության զուտ կորուստները կազմել են ավելի քան 5 մլրդ դոլար:
«Nissan» ավտոմոբիլային կոնցեռնը ֆինանսական վատ ցուցանիշների պատճառով Ճապոնիայում և աշխարհում կկրճատի ավելի քան 10 հազար աշխատակցի: Տեղեկությունը հայտնում է NHK հեռուստաալիքը։
Կրճատումների ընդհանուր թիվը կհասնի 20 հազարի, ինչը կազմում է աշխատակիցների ընդհանուր թվի 15% -ը։
2024 ֆինանսական տարում (2024 թվականի ապրիլի 1-2025 թվականի մարտի 31) ընկերության զուտ վնասները կազմել են 750 մլրդ իեն (ավելի քան 5 մլրդ դոլար), այն դեպքում, երբ դեռ մարտի սկզբին վնասները գնահատվում էին 80 մլրդ իեն (544 մլն դոլար)։
Ծանր իրավիճակի պատճառով ընկերությունը փոխել է նախագահին. ապրիլի 1-ից Մակոտո Ուտիդայի փոխարեն կոնցեռնի նոր ղեկավար է դարձել մեքսիկացի Իվան Էսպինոսան: