ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց ոչ թե «Պատիվ ունեմ» -ի նախագիծը այլ մերժեց սեփական երկրի պատմությունը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․

«ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց ոչ թե «Պատիվ ունեմ» -ի նախագիծը այլ մերժեց սեփական երկրի պատմությունը:

Հայաստանում չի եղել գրեթե մեկ ընտանիք ում պապերը չեն մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, 300 հազար զոհ տված Հայաստանը այսօր վախենում է դատապարտել ֆաշիզմը,սա իրոք աբսուրդ է:

Տպավորություն է,որ մենք Լիտվան ենք կամ Լատվիան,որտեղ դա նորմալ է համարվում,մենք Հայաստանում ենք,ով այդ պատերազմին տվել է ամեն հնարավոր բան,սկսած Էջմիածնի եկեղեցու ոսկիներից մինչև մի ամբողջ ազգի արյուն ու քրտինք:

Մենք Հայաստանում ենք և ունեցել ենք մարշալ Բաղրամյան և ադմիրալ Իսակով,Նելսոն Ստեփանյան և գնդապետ Զաքյան:

Ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովուրդը անկրկնելի ավանդ ունի և վստահ եմ միշտ էլ կունենա անկախ այսօրվա կառավարող շրջանակների արևմուտքի առաջ ունեցած թուլակամությունից ու վախերից:»