Մարուքյան, տեքստը կրկին կարդա, լավ չես կարդացել․ Վահան Բաբայանի կոշտ արձագանքը Էդմոն Մարուքյանին
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը կոշտ արձագանքել է Էդմոն Մարուքյանի խոսքերին․
«Էդմոն Մարուքյան տեքստը կրկին կարդա, լավ չես կարդացել
Մեր կուսակցությունը առաջարկել է առաջադրել, ոչ թե առաջադրել է թեկնածու, սա մեկ, երկրորդը՝ դու ինքդ ես ասում, որ արտախորհրդարանական ուժերը թող արտահայտվեն, բա մեր կուսակցությունը ևս արտախորհրդարանական է ու արտահայտվել է ու առաջարկ է անում, որը քո սրտով չի։ Հիմա ստեղ կեղծիքը ո՞րն էր, դա էլ հիմնավորի, տեսնենք։ Հիմա կարո՞ղ է ասես Փաշինյանի հատուկ հանձնարարականներով նախկին դեսպան քո լինելն էլ էր կեղծիք:
Որոշողն էլ ԱԺ պատգամավորներն են ընդհանրապես անվստահության գործընթաց կսկսեն, թե ոչ և ում կառաջադրեն:
Ստեղ են ասում «Կարողա՞ քեզ արդեն զվյոզդը տարավ»»։
