Մենք դաշնակիցներ ու ռազմավարական գործընկերներ ենք․ Լավրովը հանդիպել է Խաչատուրյանի հետ

Անդրադառնալով այսօր երկու գերատեսչությունների միջև անցկացված բանակցություններին՝ ՌԴ ԱԳ նախարարը դրանք անվանել է օգտակար, «անկեղծ զրույց՝ չփորձելով «ստվերել» ինչ-որ նրբություններ։
Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, և այսօր դա ևս մեկ անգամ վերահաստատվել է ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ։ Այսօր Երևանում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հանդիպման սկզբում Լավրովը նախագահ Խաչատուրյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները։ Նա նաև հույս է հայտնել, որ ՀՀ նախագահը հավանություն կտա այն օգտակար բանակցություններին, որոնք այսօր անցկացվել են Երևանում՝ զարգացնելու այն հանձնարարականները, որոնք երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսություններին տվել են Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը։
Նա հիշեցրել է, որ հունվարին Արարատ Միրզոյանը Մոսկվայում էր, այժմ ինքն է Երևանում, շուտով շփումները կշարունակվեն նաև տարածաշրջանային ֆորումի շրջանակներում։
«Կարևոր է, որ չնայած հայտնի իրադարձություններին, ինչ-որ չափով թյուրըմբռնումներին, մեր ղեկավարները 2024 թվականի աշնանը պայմանավորվել են ամբողջությամբ վերականգնել մեր շփումները»,- նշել է Լավրովը։