Ռուսական ռազմակայանը Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Լավրով

Մոսկվան շահագրգռված է ռուս և հայ զինվորականների ու հատուկ ծառայությունների միջև սերտ շփումներով։
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է բազայի տեղակայման մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Մոսկվան հանդես է գալիս երկու երկրների զինվորականների, անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների միջև կանոնավոր սերտ շփումների օգտին:
Նախարարը հավելեց, որ Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցության հարցում։
Հիշեցնենք` ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։
Գյումրու 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը Երևանում գտնվող «Էրեբունի» օդանավակայանն է, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգում հակաօդային պաշտպանության գծով։