16–ամյա տղայի ու հովվի դիերը դուրս են բերել Շենիկի ջրանցքից. ի՞նչ է հայտնի

Լրատվամիջոցի տեղեկություններով` 16–ամյա պատանին Սարդարապատ համայնքից էր, իսկ հովիվը` Շիրակի մարզից։
Արմավիրի մարզի Շենիկի ջրանցքից այսօր դուրս բերված 16–ամյա տղան ու երեկ դուրս բերված հովիվը իրենց կենդանիներին տարել են արոտավայր ու երկուսով ջուրն են ընկել Արագածավանի հատվածում։ Այս մասին գրում է News.am-ը։
Նշենք, որ ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Շենիկի ջրանցքից դուրս են բերվել 16–ամյա պատանու և ևս մեկ անձի դիեր։
Լրատվամիջոցի տեղեկություններով` 16–ամյա պատանին Սարդարապատ համայնքից էր։ Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, դեռևս շատ մանրամասներ չկան։
Նշենք, որ հովիվի դին հայտնաբերվել է երեկ երեկոյան։ Ըստ տեղեկությունների նա Շիրակի մարզից էր։
ՆԳՆ փրկարար ծառայության տվյալներով՝ մայիսի 24-ին, ժամը 22։04-ին ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Իսկ տղայի մարմինը հայտնաբերվել է այսօր, ՋԷԿ–ի աշխատակիցներն են նկատել ու զանգահարել փրկարար ծառայություն։