Երևանի մետրոյի նոր կայարանի շինարարությունը կսկսվի 2026 թվականին. փոխքաղաքապետ

Նոր կայարանի գոյությունը կնվազեցնի CO2–ի արտանետումները, իսկ ճանապարհի վրա տնտեսած ժամանակը կկազմի մինչև 30 րոպե։
Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին 2026 թվականի սկզբին։ Այս մասին Երևանում ընթացող Հայ-Ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։
Նախագիծը համալիր պետական փորձաքննություն է անցնում, որի հետ մեկտեղ քաղաքապետարանը ֆինանսավորման հայտ է ներկայացրել կառավարությանը։ Քննարկվում են ուղիղ բյուջետային ֆինանսավորման և փոխառու միջոցների ներգրավման մոդելները։
Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագիծը սկսել է մշակվել 2022 թվականին՝ ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։