ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ

Պետքարտուղարը հաստատել է Ռուսաստանի հետ կառուցողական փոխգործակցության ձգտումը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
«Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու մնալ ռուսաստանցիներին աջակցելու հարցում, որոնք շարունակում են մարմնավորել իրենց ձգտումները դեպի ավելի պայծառ ապագա: Մենք նաև օգտվում ենք այս հնարավորությունից՝ վերահաստատելու Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական փոխգործակցության ձգտումը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար: Մենք հուսով ենք, որ խաղաղությունը կնպաստի մեր երկրների միջև առավել փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը», — նշվում է Ռուբիոյի հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: