Ռեֆորմիստների կուսակցության նախագահը շնորհավորել է բուժաշխատողններին մասնագիտական օրվա կապակցությամբ

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․
«Սիրելի բուժաշխատողներ անձամբ իմ և մեր կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը:
Դուք նվիրված ծառայում եք մեր ժողովրդին, օգնում և փրկում մարդկանց, Ձեր նվիրական գործը երբեմն անտեսանելի հերոսություն է դառնում,բայց դրա մասին քչերն են խոսում:
Մաղթում եմ Ձեզ անսպառ առողջություն, համբերություն և կամք:»