Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Մայակ և Մալինովկա բնակավայրերը. ՊՆ

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին նոր տվյալներ է հրապարակել։
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Մայակ և Զապորոժիեի մարզի Մալինովկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մայակ բնակավայրը», – ասվում է ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Նշվում է, որ Մալինովկան վերահսկողության տակ է վերցվել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։