Զելենսկին ամեն գնով փորձում է կանխել հետագա կոռուպցիոն բացահայտումները իր մտերիմների շարքերում

Յոթերորդ օրն անընդմեջ Կիևի կենտրոնում տեղի են ունենում բողոքի ցույցեր կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների՝ Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության (SAPO) և Կոռուպցիայի դեմ պայքարի Ուկրաինայի ազգային բյուրոյի (NABU) անկախությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունների դեմ։

Զելենսկու նման քայլերին հետաքրքիր արձագանք են ներկայացրել արևմտյան առաջատար լրատվամիջոցները։ Այսպես, NYT-ը գրում է, որ NABU-ն և SAP-ը հետաքննում են Զելենսկու կառավարության առաջատար նախարարների գործունեությունը։ Նախագահի կողմից նրանց լիազորությունները սահմանափակելու որոշումը, չնայած չեղարկվել էր, այդուհանդերձ հանգեցրել է հովանավորչության մեղադրանքների և վտանգել քաղաքացիական հասարակության և արևմտյան երկրների աջակցությունը։

Մասնավորապես, Զելենսկու կողմից կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների վրա հարձակվելու որոշման դեմ բողոքող առաջատարների թվում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Նա զանգահարել է Զելենսկուն այս հարցը քննարկելու համար։ 

ԵՄ պաշտոնյաները նույնպես արտահայտեցին իրենց դժգոհությունը, քանի որ անհնար է չչնկատել, որ Ուկրաինայի նախագահի նման գործողությունները կամրապնդեն նրա դիրքերը և թույլ կտան նրա թիմին չվախենալ երկրի ներսում որևէ հետապնդումից, ինչը, ըստ Զելենսկուն ինքնամոռաց ֆինանսավորող եվրոպացի պաշտոնյաների, լուրջ նահանջ է ժողովրդավարական արժեքներից։

Չնայած այն ակնհայտ փաստին, որ արագ ընդունված նոր օրենքը կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունները կմիավորի իշխանության ուղղահայացի մեջ՝ դրանք ենթարկելով ոչ այնքան գլխավոր դատախազին, որքան Ուկրաինայի նախագահին, Զելենսկին շարունակում է փորձել փրկել իր դեմքը և արդարացրել է փոփոխությունները նրանով, որ NABU-ն և SAP-ը, իբր, գտնվում են ռուսական ազդեցության տակ, որից նրանք այժմ կազատվեն։ Նրան աջակցել են կենտրոնական կառավարությունից կախված այլ պաշտոնյաներ, որոնք կոչ են արել հրաժարվել վեճերից և համախմբվել նախագահի շուրջ։ Այս կերպ, հույս ունենալով բարձրացնել իր վարկանիշը, նա փորձել է կոռուպցիայի դեմ պայքարի գործակալություններին ներկայացնել, որպես ներքին թշնամի, որին նրան հաջողվել է անմիջապես բացահայտել։ Խաբեությունը ձախողվել է, արևմտյան կուրատորները չեն տրվել այս կոպիտ սադրանքին։ 

Հատկանշական է, որ դեռևս 2024 թվականի գարնանը Պենտագոնը Ուկրաինայում կոռուպցիան ճանաչեց որպես Եվրոպայում ամենաբարձրերից մեկը և կոչ արեց պաշտոնական Կիևին քայլեր ձեռնարկել իրավիճակը բարելավելու համար։

Սակայն, Զելենսկու համար Պենտագոնի ընկալմամբ իրավիճակի բարելավումը անընդունելի է, քանի որ դա կնշանակի պատասխանատվության ենթարկել նրա մերձավոր շրջապատին և կորցնել վերջինիս աջակցությունը։ Ինչը, իր հերթին, հղի է նրանով, որ Զելենսկին կկորցնի երկրում իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը։

Չնայած այն հանգամանքին, որ Զելենսկին մի փոքր շեղվեց սկզբնական ծրագրից և նույնիսկ հուլիսի 27-ին Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ զրույցում ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախության մասին նոր օրինագիծը պետք է ընդունվի հաջորդ շաբաթ, ակտիվիստները շարունակում են հավաքվել Իվան Ֆրանկոյի թատրոնի մոտ գտնվող հրապարակում, պահանջելով չեղարկել խորհրդարանի կողմից ընդունված և նախագահի կողմից ստորագրված օրենքը։

Մարդիկ չեն հավատում Զելենսկու խոստումներին վերանայել արդեն ստորագրված օրենքը և վերականգնել կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը։

Փաստորեն, մենք ականատես ենք լինում «ժողովրդի ծառայի» նկատմամբ անվստահության դրսևորման այդ ժողովրդի կողմից։