Շղթայական վթար Երևանում. բախվել են թիվ 22 երթուղու ավտոբուսը, 2 բեռնատար և 1 մարդատար

Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան:
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտոբուսի ու բեռնատարների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 12:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը, «ԿամԱԶ» և «Գազ» բեռնատարներն ու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, պարզվում է վարորդների ինքնությունը: