Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Հռոմում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Հռոմում։ Այս մասին հայտնել է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրին։
Ըստ այդմ, Թրամփը և Զելենսկին կողմ են հանդիպումը Հռոմում անցկացնելուն։ Բանակցային հարթակի այս տարբերակը պաշտպանում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի տվյալներով՝ ռուսական կողմը նախընտրում է Ժնևի տարբերակը։