Ռուսաստանին թշնամի անվանելով` Եվրոպան պատմական սխալ է թույլ տալիս. Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահը կարծում է, որ Եվրոպայի համար իրական սպառնալիք է ոչ թե Ռուսաստանը, այլ միգրացիան։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպան պատմական սխալ է թույլ տալիս՝ Ռուսաստանին իր գլխավոր թշնամին անվանելով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ հավելելով, որ իրական սպառնալիքը միգրացիայի բարձր մակարդակն է։
 
Քաղաքական գործիչը նշել է, որ Եվրոպայի և Ֆրանսիայի համար սպառնալիքը նախևառաջ ժողովրդագրական բնույթ ունի. 30 տարի հետո Եվրոպայի բնակչությունը 550 մլն–ից կնվազի մինչև 480 մլն, մինչդեռ Աֆրիկայում այն ​​1.2 մլրդ–ից կաճի մինչև 2.4 մլրդ։
«Միգրացիոն ճգնաժամը դեռ չի սկսվել։ Ամենավատը դեռ առջևում է… Սա գոյաբանական ռիսկ է Եվրոպայի համար։ Մինչդեռ մենք Ռուսաստանին սահմանում ենք որպես մեր գլխավոր ռիսկ և մեր առաջնահերթ թշնամի։ Սա պատմական սխալ է», – ասել է Ֆրանսիայի նախկին ղեկավարը։
Նրա խոսքով՝ միգրանտների համար ավելի ու ավելի դժվար կլինի հաջողությամբ ձուլվել Եվրոպայում՝ մշակութային, կրոնական և տնտեսական պատճառներով։
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա. դրանում որևէ իմաստ չկա։ Նրա խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական կեղծ սպառնալիքով՝ ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար, սակայն խելացի մարդիկ հիանալի հասկանում են, որ դա կեղծիք է։