Այդ մարդկանց պետք է ուղղակի հավաքել և ուղարկել Բաքու, որ ապրեն իրենց սիրելի թուրքի, ադրբեջանցու կողքին, վայելեն իրենց կյանքը՝ մեզ չխանգարելով. Սիֆյա Հովսեփյան

Նախկին իմքայլական, այժմ՝ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Անուշ Բեղլոյանի՝ միջազգային կոնֆերանսի ժամանակ արված հայտարարություններին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է.

՛՛Ես չեմ ընկալում այն հայ մարդուն, որը կարող է Հայոց պատմությունը ոտնատակ տալ։ Ցավոք, այսօր բացի մեր պատգամավորից, տեսնում եմ, որ հասարակության մեջ էլ կան նման մարդիկ, որոնք չեն արժեվորում ո՛չ մեր պատմությունը, ո՛չ մեր պատմական հողը: Քանի որ գնահատականներս կարող են շատ կոշտ լինել, կնախընտրեմ ուղղակի լռել։

Այդ մարդկանց պետք է ուղղակի հավաքել և ուղարկել Բաքու, որ ապրեն իրենց սիրելի թուրքի, ադրբեջանցու կողքին, վայելեն իրենց կյանքը՝ մեզ չխանգարելով»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը:

Հարցին՝ ինչպես է վերաբերում իր նախկին թիմակիցներին դեսպաններ նշանակելու մասին շրջանառվող լուրերին, պատգամավորը պատասխանեց.

«Ես ուզում եմ հասկանալ, այդ պատգամավորները ինչպե՞ս են գնահատում իրենց հնարավորությունները, եթե չեն կարողանում խմբակցության մակարդակում պահել դիվանագիտություն, ուր մնաց թե մի ամբողջ հզորագույն երկրում: Ես կարծում եմ , որ սա պատասխանատվությունից խուսափելու գործընթաց է։ Երբ, որ Խմբակցության ղեկավարը որոշ ժամանակ առաջ գտնում էր, որ Ազգային ժողովի պատգամավորներս պետք է պատասխանատվություն կրենք մի բանի համար, որի մասին առհասարակ տեղեկություն չենք ունեցել։ Խոսքը  նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է, և դրանից հետո ինքը թողնում գնում է,  ապա սա բառացիորեն պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևն է»: