Ես չեմ շնորհավորում Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը, քանզի Հայաստանն այսօր անկախ ու ինքնիշխան չէ․ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանն իր ՖԲ էջում գրում է․
«Ես չեմ շնորհավորում Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը, քանզի Հայաստանն այսօր անկախ ու ինքնիշխան չէ
Հայաստանի Հանրապետությունը, որի անկախությունն ու ինքնիշխանությունը զավթված են Հայաստանը ոչնչացնել ցանկացող՝ Հայաստանի թշնամիներ հայատյաց Ադրբեջանի և ցեղասպան Թուրքիայի կողմից, որի տարածքային ամբողջականությունը խաթարված է, մասնատված է թշնամի Ադրբեջանի կողմից, չի կարող նշել իր անկախության 34-րդ տարեդարձը։
Ես, որպես Արցախի, Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության համար մղված բոլոր պատերազմների կամավոր մասնակից Հրամանատար, չեմ շնորհավորում Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը, քանզի Հայաստանն այսօր անկախ ու ինքնիշխան չէ։
Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նորից վերականգնվելու է միայն ու միայն հայրենատեր, քաջ, համարձակ, չնահանջող Հայորդիների անձնազոհ պայքարի շնորհիվ․ միայն զենքի՛ ուժով է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե թշնամիներ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անընդհատ ցուցաբերվող ագրեսիան Հայաստանի ներսից և դրսից դատապարտող հայտարարություններով:
Պե՛տք է ձևավորենք 200.000-անոց Ազգ-Բանակ. կռվե՛նք բոլոր թշնամիների դեմ, վերականգնե՛նք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կյանքի գնով պաշտպանե՛նք ամբողջական ՀԱՅԱՍՏԱՆԸ և վե՛րջ։
Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ։»
Հրապարակման հղումը՝ https://www.facebook.com/asryankhachik1970/posts/pfbid02k7EbiwxmYUyeVN1GE5uxZtY4A5UAQKbrg2AvhFkUhN6HFLs2mV4yiFyAoHUzCMSNl?__cft__[0]=AZV5w7037lcWqttxrnQOMgwZ4rd3qH4LGzW3p-xO2-780pytRuM48HzscC0MlX_sZSuf-fKiB4RbmIzbRfWOQi3_kvFYV8HNtL4oeCUfwPdn7bC3s4HtrF0Ur4e76PjHBaIIYBNwHVUd_eKZoHGAJd1K_BhRcsa-ovxAxCmCHVOtuA&__tn__=%2CO%2CP-R