ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել Բորովսկայա Անդրեևկա և Մոսկովսկոյե բնակավայրերը

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը ռազմական գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Բորովսկայա Անդրեևկա և ԴԺՀ–ի Մոսկովսկոյե բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Արևմուտք» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Խարկովի մարզի Բորովսկայա Անդրեևկա բնակավայրը», – ասվում է գերատեսչության ամփոփագրում:
ԴԺՀ-ում գտնվող Մոսկովսկոյե բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։