Կարող էին Էստոնականը փոխել, կամ Կիևյանը, բայց ոչ, այստեղ կարևորը ռուսկան գործոնն էր. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Իհարկե Քրքորյանի անունով փողոց պետք է վաղուց լիներ, բայց ինչու՞ Լենինգրադյանի փոխարեն:

Կարող էին չէ՞, օրինակ, Էստոնականը փոխել, կամ Կիևյանը, բայց ոչ, ստեղ կարևորը ռուսկան գործոնն էր:

Հաջորդը Մոսկավյանի հերթն է լինելու ու այսպես շարունակ:

Չեմ ընդունում, չի կարելի փոխել պատմությունը, այն պատմությունը, որը արդեն մերն է:»