Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դրոնովկա բնակավայրը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը լսել է «Հարավ» զորախմբավորման հրամանատարի զեկույցը։
Ռուսական զորքերի «Հարավ» խմբավորումը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Դրոնովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Զորախմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սանչիկը ՌԴ ՊՆ ղեկավարին զեկուցել է, որ ստորաբաժանման զինծառայողների վճռական և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում մեկ օրում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Դրոնովկա բնակավայրը», — ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ստուգել է ստորաբաժանումներից մեկի` առաջնագծում գտնվող հրամանատարական կետի աշխատանքը և լսել շտաբի սպաների` պատասխանատվության գոտում ընթացիկ վիճակի և հակառակորդի գործողությունների բնույթի մասին զեկույցները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։