Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել երեք բնակավայր. ՊՆ
Բնակավայրերը վերահսկողության տակ են վերցրել «Արևելք» ուժերի խմբի ստորաբաժանումները։
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Նովոնիկոլաևկա և Պրիվոլնոյե, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզի Եգորովկա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ բնակավայրերը վերահսկողության տակ են վերցրել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
