Անտառներ՝ թղթի վրա․ ինչպես փոշիացնել գումարները. Hetq.am

Հայաստանը ձախողել է անտառապատման և անտառավերականգնման ողջ գործընթացը։ 

Երկիրը ստանձնել է միջազգային պարտավորություններ և շարունակում է դրանց ներքո ներկայացնել մտացածին թվեր, սակայն չի կարողանում իրականացնել դրանք։

Խոստացված անտառավերականգնման և անտառտնկման ծավալները չեն ապահովվել։

Գումարները պետական բյուջեից և միջազգային դրամաշնորհային ծրագրերից ապարդյուն են ծախսվել։

Հայաստանի անտառային ծածկույթը 11,2 % է։ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանը ստանձնել է պարտավորություն՝ ավելացնել անտառային ծածկույթը մինչև 13 %։ Այսինքն՝ այդ նպատակին հասնելու համար պետք է 50 հազար հա անտառ տնկվի։

Այս պարտավորությունն ամրագրվել է 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողություններով։

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ: