Իրենք պարզ հասկանում են, որ արտահերթ ընտրությունների ժամանակ ջախջախիչ պարտություն են կրելու. Իշխան Սաղաթելյան

Հավանաբար իրենք փորձել են հասկանալ, թե ինչպիսի ռեյտինգ եւ անտիռեյտինգ ունեն հասարակության շրջանում: Այս մասին, փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու իր կարծիքով իշխանությունը հրաժարվեց արտահերթ ընտրությունների գնալու նախաձեռնությունից: Այդ մասին հայտնում է News.am-ը:

«Ես վստահ եմ, որ այդ հարցումն արել են ու դա բավարար է, որ իրենք չգնան արտահերթ ընտրությունների եւ փորձեն զոռբայությամբ պահել իրենց իշխանությունը: Իրենք փորձելու են այս ժամանակահատվածում ամրացնել իրենց իշխանությունը, փորձելճնշում գործադրել դատական համակարգի վրա, ամրանալ ուժային համակարգում, որ կարողանան պահել իրենց իշխանությունը: Այլ ճանապարհ չունեն պահելու իշխանությունը: Բայց դա չի հաջողվելու, որովհետեւ իրավիճակը ճիշտ չեն գնահատում: Նրանք ընտրել են ժողովրդին երկրորդ անգամ խաբելու ճանապարհը:

Իրենք պարզ հասկանում են, որ արտահերթ ընտրությունների ժամանակ ջախջախիչ պարտություն են կրելու: Իրենք շարունակելու են թաքնվել ժողովրդի թիկունքում, խոսել ժողովրդի անունից, ասել, որ մենք 2018-ին քվե ենք ստացել, բայց 2018-ին մեր հնրությունն իրենց քվե էր տվել, որովհետեւ իշխանությունը խոստացել էր, որ իրենք ավելի ապահով են լինելուավելի լավ են ապրելու, ավելի բրեկեցիքկ երկիր ենք ունենալու:Քաղաքացիները նրանց վստահության քվե չէին տվել, որ գնան ու մեր երկիրը հասցնեին անդունդի եզրին»: