Հայաստանում Հիտլերի «Մայն Կամպֆը» վաճառվում է մանկական գրքերի հետ. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
“Հայաստանը մի երկիր դարձավ, որտեղ կարող են Հիտլերի գրած գիրքը ազատ վաճառել:
«Մայն Կամպֆը» շատ երկրներում համարվում է արգելված գրականություն, իհարկե սա եթե չգիտեք:
Իսկ զավեշտալին այն է, որ այն դրված է երեխաների գրքերի հետ:
Հ.Գ Հիտլերի բանակի ձեռքով ռազմաճակատում զոհվել է 250.000-ից ավել հայ,հայերը Հիտլերից նույնիսկ ազատագրել են Բեռլին քաղաքը:
Ինչ՞ զգացողություն կլիներ էս փաստը տեսնելով օրինակ մարշալ Բաղրամյանի,ադմիրալ Իսակովի կամ Զաքյանի մոտ,նրանք նույնիսկ ամենավատ երազում դա չէին կարող տեսնել, մեր վետերանների ու արդեն մահացած պապերի մասին էլ չասեմ:”
