Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվել էր․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ՖԲ էջում գրում է․

«Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվել է ու Ալիեւը ստիպված ասում էր,որ «փակ դռների հետեւում պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Նիկոլիստներ,էդ որ ասում եք ՝ եթե Սերժի բանակցածը լավն էր,ինչու՞ էր Սերժը Պուտինին նամակ գրում։
Նախ ՝ նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից քննադատվող տարբերակը Նիկոլի Արցախը հանձնելու ու հազարավոր զոհեր տալու հետ համեմատ ՝դրախտ էր։
Երկրորդ՝ Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվեց,որի արդյունքում 2016-ի հոկտեմբերի 7 -ին Ալիեւը հայտարարեց՝ «փակ դռների հետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
Երրորդ՝ 2020-ի հունվարին Փաշինյանը Կապանում գաղտնազերծել է Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը,որտեղ հստակ է Արցախի կարգավիճակի հստակեցումը պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով։
Ավելին՝ նման ձեւակերպումով փաստաթուղթ 2019-ի հունիսին առաջարկվել է Նիկոլին,որից նա հրաժարվել է ՝ ստանալով պատերազմ ու բերելով Արցախի կորուստ։
Այսքանից հետո ի՞նչ եք տեսախցիկների դեմը անկապ խոսում։»