Դավիթ Անանյանը, ով էսօր սենց արագ ուզում է հեռանալ «նախկիններից», երևի մոռացել է, որ ինքը 2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է
«Դավիթ Անանյանի «տհաճ ճշմարտությունը»
Նոր կարդում էի Դավիթ Անանյանի պատասխանը իմ ուսանողական ընկեր Շարմազանովին:
Գիտեք ինձ արդեն թվում է, որ Փաշինյանի կառավարման տարիներին որոշ մարդիկ սկսել են տառապել ամնեզիայով կամ դարձել են ուղղակի մոռացկոտ կամ մեզ բոլորիս են ուզում դնել առանց հիշողություն մի զանգվածի տեղ:
Անկախ նրանից ով ինչ վերաբերմունք ունի այս կամ այն քաղաքական ուժի վերաբերյալ, պետք չի էլի սենց մոռանալ դուք ով եք եղել մինչև հեղափոխությունը կամ առավելևս հեղափոխությունից հետո:
Դավիթ Անանյանը ով էսօր սենց արագ ուզում է հեռանալ «նախկիններից» երևի մոռացել է, որ ինքը 2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը իսկ Փաշինյանի օրոք ՊԵԿ նախագահի:
Շարմազանովին կարող է քաղաքական նման դասեր տալ մի մարդ ով ոչ վաղ անցյալում գոնե չի աշխատել նույն «նախկինների» կառավարությունում կամ եթե կուզեք ավելի վատ `Փաշինյանի կառավարությունում:
Այ սա է Անանյանի «տհաճ ճշմարտությունը»:
Շատ վատ է,որ դեռ չկայացած և չճանաչված արդեն փորձում են նման անհեռատես դիրք բռնել ընդդիմադիր դաշտում:»