ՌԴ զինված ուժերն ազատագրել են Զապորոժիեի մարզի Բելոգորիե բնակավայրը. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը, չկարողանալով ներխուժել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաք, փորձել են անօդաչու թռչող սարքի օգնությամբ Ուկրաինայի դրոշը տեղադրել քաղաքային վարչակազմի շենքի վրա:
«Դնեպր» զորախումբն ազատագրել է Զապորոժիեի մարզի Բելոգորիե բնակավայրը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
««Դնեպր» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Զապորոժիեի մարզի Բելոգորիե բնակավայրը»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ինչպես նշվում է գերատեսչության ամփոփագրում, ուկրաինական զորքերը, չկարողանալով ներխուժել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաք, փորձել են անօդաչու թռչող սարքի օգնությամբ Ուկրաինայի դրոշը տեղադրել քաղաքային վարչակազմի շենքի վրա: ԱԹՍ-ն և դրոշը ոչնչացվել են:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։