Լարված իրավիճակ ԱԺ–ում. անվտանգության աշխատակիցները լրագրողներին դուրս հանեցին դահլիճից
Ազգային ժողովում այսօր միջադեպ տեղի ունեցավ. պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Անդրանիկ Քոչարյանը դահլիճից դուրս հրավիրեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին։
ԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողներին դուրս հանեցին հանձնաժողովի դահլիճից, որի արդյունքում լարված իրավիճակ ստեղծվեց։
Նրանց մուտքը խորհրդարան և լուսաբանումը արգելել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն լրագրողներին այսօր անցագիր էր տրամադրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկզբում դեմ չէր, որ լրագրողները ներկա լինեն նիստին, սակայն կարճ ժամանակ անց, երբ անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ, նա պահանջեց, որ լրագրողները դուրս գան։
Ի պաշտպանություն լրագրողների հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի հեղինակած նախագիծն այդ պահին քննարկվում էր նիստի ժամանակ։ «Ներկայացրեք ձեր պահանջի օրինական հիմքերը»,– ասաց պատգամավորը։
