Ձյուն, բուք, մառախուղ. ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրերի համար
Ուշադրություն
Հանրապետության տարածքում հունվարի 28-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ժամերին, 30-ի ուշ երեկոյան, 31-ին, փետրվարի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ։ Հունվարի 30-31-ին, փետրվարի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 28-30-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
