Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր կուսակցության ցուցակը ԱԺ առաջիկա ընտրություններում․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․

«Այսօր հանդիպել եմ ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ:

Քննարկել ենք ինչպես Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերները և ստեղծված իրավիճակը,այնպես էլ առաջիկա ընտրություններում հնարավոր մասնակցության ձևաչափերը:
Շատ քաղաքական հարցերում ունենալով միևնույն մոտեցումները առաջարկել եմ միասնական հանդես գալ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին և հաշվի առնելով պրն. Հարությունյանի մեծ փորձը նաև առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին:»