Ընտրական գործընթացը Հայաստանում ապահովում է հարուստների իշխանության ձևավորումը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․
«Ընտրական գործընթացը Հայաստանում ապահովում է հարուստների իշխանության ձևավորումը։
Ընտրական գրավի առկայությունը խախտում է արդար մրցակցության սկզբունքը,շատ երկրներում գրավի փոխարեն կիրառվում են ստորագրություններ հավաքելու սկզբունքը,որը ըստ էության ավելի արդար է և հնարավորություն է տալիս արտախորհրդարանական ուժերին մասնակցել ընտրարշավին առանց էլիտաների ու օլիգարխների ներգրավվածության:
Եթե ծրագիրը ու թիմը ունեն հետևորդներ ու նույնիսկ եթե իրենք կարող են հավաքել տասնյակ հազարավոր մարդկանց ստորագրություններ,բայց հարուստ մարդիկ չեն, իրենք փաստացի չեն կարող հանդես գալ ընտրական փուլում կամ պետք է ունենան հովանավոր, դե իսկ հովանավորները, պատկերացնում եք չէ՞ իհարկե պետք է լինեն էլիտայից, հասարակ մարդիկ որտեղի՞ց այդքան գումար կկարողանան մուծել:
Այսպիսով միայն էլիտաները կարող են ձևավորել խմբակցություններ իսկ դա հավասարության սկզբունքի խախտում է:
Ժողովրդավարության լիարժեքության համար պետք է հավասարության սկզբունքը լինի գերակա, և մարդիկ իրականում հավասար իրավունքներ ունենան երկրի կառավարմանը մասնակցելու գործում:»