Ամերիկյան պատվիրակությունը մեկնում է Իրանի հետ բանակցություններին

Փոխնախագահ Ջ.Դ.Վենսը և Իրանի հետ խաղաղ բանակցություններում ներգրավված ԱՄՆ պատվիրակությունը մեկնում են Պակիստան և սպասվում է, որ ժամեր անց վայրէջք կկատարի։ Այս մասին The New York Post-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ պատրաստ է հանդիպել Իրանի բարձրաստիճան ղեկավարների հետ, եթե առաջընթաց գրանցվի։

«Մենք պետք է բանակցենք։ Ոչ ոք խաղեր չի խաղում։ Նրանք այնտեղ կլինեն այսօր երեկոյան՝ Իսլամաբադի ժամանակով», — նշել է նա։