Սի Ծինփինը կոչ է արել ապահովել կանոնավոր նավագնացությունը Հորմուզի նեղուցում
Չինաստանն անհրաժեշտ է համարում Հորմուզի նեղուցում կանոնավոր ազատ նավագնացության ապահովումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սաուդյան Արաբիայի վարչապետ թագաժառանգ Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո:
«Չինաստանը հանդես է գալիս (ԱՄՆ-ի և Իրանի միջև) կրակի և ռազմական գործողությունների անհապաղ և լիակատար դադարեցման օգտին, հավանություն է տալիս այն բոլոր ջանքերին, որոնք նպաստում են խաղաղության վերականգնմանը, պնդում է, որ տարաձայնությունները լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով», — մեջբերում է Չինաստանի ղեկավարի խոսքը երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Սի Ծինփինն ընդգծել է, որ «Հորմուզի նեղուցի բացումը կանոնավոր նավագնացության համար» համապատասխանում է «տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ընդհանուր շահերին»:
